Երեխաները եւ հղի կանայք պետք է ձուկ շատ ուտեն

Երեխաները եւ հղի կանայք պետք է  ձուկ շատ ուտեն

21:02 14 Մրտ, 2019

Առողջապահության մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ հղի եւ կերակրող կանանց ու փոքրիկ երեխաներին խորհուրդ է տրվել շաբաթական նվազագույնը երկու չափաբաժին, քիչ քանակությամբ սնդիկ պարունակող ծովամթերք օգտագործել, հաղորդում է New York Times-ը։ Դոկտոր Սթիվեն Օստթրոֆը՝ ԱՄՆ-ի  Սննդամթերքի ու դեղամիջոցների վերահսկման վարչությունից (FDA), հայտարարել է, որ վարչությունը մեծապես մտահոգված է առ այն, որ հղի եւ կերակրող կանայք չեն օգտագործում ծովամթերքների հիանալի հատկությունները։ Նա մի քանի հետազոտությունների օրինակներ է ներկայացրել, որոնք ցույց են տվել, որ ձուկ օգտագործած կանանցիցծնված երեխաները ավելի բարձր IQ ունեն, եւ նրանց մոտ ճանաչողական զարգացումն ավելի լավ է։

Դոկտոր Օսթրոֆը նշել է, որ այս խորհուրդները սննդային հավելումներին չեն վերաբերում, քանի որ  դրանք օմեգա-3 ճարպաթու են պարունակում. օրինակ, ձկան յուղի մեջ ծովամթերքներում առկա մնացած սննդարար նյութերը  բացակայում են։

FDА նաեւ խորհուրդ է տվել, որ փոքրիկ երեխաները շաբաթական ուտեն նվազագույնը երկու չափաբաժին ձուկ, որի չափը կախված է երեխայի տարիքից եւ քաշից։

loading...