Լաս Վեգասում կօծվի հայկական եկեղեցին

Լաս Վեգասում կօծվի հայկական եկեղեցին

18:35 11 Ապր, 2013

Առաջիկա հանգստյան օրերին Լաս Վեգասի թեմական համայնքը, որը ներկայումս ավելի քան 100 ընտանիք է ներառում, կմասնակցի առաքելական Սուրբ Կարապետ եկեղեցու օծման արարողությանը, հաղորդում է  «Las Vegas Sun»-ը: «Ես երջանիկ եմ, որ համայնքի համար աղոթավայր է լինելու: 1915թ-ին մոտ  3000  հայկական եկեղեցի է  ոչնչացվել, եւ կարեւոր է ունենալ այս վայրերը, որտեղ եկեղեցական գրառումները,  պատմությունն ու մշակույթը պահպանվում ու ապրում են»,-ասել է թեմի առաջնորդ Ավետիս Թորոսյանը: Լաս Վեգասում նախագիծը մեկնարկել է  2009թ-ին, երբ հողատարածք էր գնվել: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի մասնակցությամբ հիմնարկեքը տեղի էր ունեցել  2011թ. հոկտեմբերին:

loading...