Ինչպե՞ս անցկացնել առաջին ժամադրությունը

Ինչպե՞ս անցկացնել առաջին ժամադրությունը

22:56 14 Մրտ, 2019

Ամերիկացի գիտնականները կտրականապես դեմ են եւ խորհուրդ չեն տալիս առաջին ժամադրությունն անցկացնել ռեստորանում:

Ինչպիսի՞ն է սիրահարված կինը

Ինչպիսի՞ն է սիրահարված կինը

22:33 14 Մրտ, 2019

Սիրահարված կինն ուշադրություն չի դարձնում կենցաղային մանր խնդիրներին, երգեր է երգում համապատասխան (եւ ոչ այնքան) իրավիճակում, նրան չեն նյարդայնացնում նույնիսկ հոգեառ  վերադասը, սրիկա հարեւանները, պատռված զուգագուլպաները եւ փչացած հեռուստացույցը:

Լավագույն տասը կոկտեյլները

Լավագույն տասը կոկտեյլները

21:58 14 Մրտ, 2019

Ամառ. ոմանք գնում են արձակուրդ, ծովափ եւ հաճույքներ։ Թվարկվածներից բացի պետք է նաեւ ավելացնել այնպիսի մի հրաշք, ինչպիսին է կոկտեյլը։ Ամառային շոգ երեկոներին սառը ըմպելիքների կարիք է զգացվում։ Կարելի է բավարարվել սառը գարեջրով կամ հյութով, սակայն երբեմն ինչ-որ յուրահատուկ մի բան ես ուզում։ Նման դեպքերում օգնության են գալիս ամառային կոկտեյլները։ Դրանք շատ լավ ըմպելիքներ են թե ընկերական միջավայրում, թե պարզապես ամառային ռեստորանի բացօթյա սրահում նստելու եւ վայելելու համար։ Եվ պետք է նշել, որ նրանցից ոչ բոլորն են այդքան «թեթեւ եւ անմեղ»։

Երեխաները եւ հղի կանայք պետք է ձուկ շատ ուտեն

Երեխաները եւ հղի կանայք պետք է  ձուկ շատ ուտեն

21:02 14 Մրտ, 2019

Առողջապահության մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ հղի եւ կերակրող կանանց ու փոքրիկ երեխաներին խորհուրդ է տրվել շաբաթական նվազագույնը երկու չափաբաժին, քիչ քանակությամբ սնդիկ պարունակող ծովամթերք օգտագործել, հաղորդում է New York Times-ը։ 

Մյունխենի օդանավակայանն ամենահյուրասերն է Եվրոպայում

Մյունխենի օդանավակայանն ամենահյուրասերն է Եվրոպայում

20:23 14 Մրտ, 2019

Ուղեւորները համարում են, որ Մյունխենի օդանավակայանն ամենալավերից մեկն է Եվրոպայում:

Օդանավակայանների եւ օդային փոխադրումների մասին տվյալների հավաքագրմամբ զբաղվող բրիտանական Skytrax խորհրդատվական ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ճանապարհորդների մեծ մասն իրեն միանգամայն հարմարավետ է զգում Ֆրանց-Յոզեք Շտրաուսի անվան օդանավակայանում:

Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի ՀՀ-ի հարցերով համազեկուցողների հետ քննարկել է անցումային արդարադատությանն առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի ՀՀ-ի հարցերով համազեկուցողների հետ քննարկել է անցումային արդարադատությանն առնչվող հարցեր

20:00 14 Մրտ, 2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 14-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինային և Անդրեյ Շիրցելին: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի հայտարարություններին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի հայտարարություններին

19:45 14 Մրտ, 2019

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից երբևիցե արված յուրաքանչյուր հայտարարություն, այդ թվում` բանակը մարտի 1-ի դեպքերին ներգրավելու, դրա արդյունքում սահմանին հերթապահություն իրականացնող զինվորներին ժամանակին չփոխարինելու, բանակի կողմից մարտական փամփուշտներով լիցքավորված հրազեն կիրառելու և մասնավոր միջոցների հաշվին զինվորականներին գումար բաժանելու վերաբերյալ, հիմնված է բացառապես քրեական գործի շրջանակներում դատավարական ընթացակարգերով ձեռք բերված հավաստի ապացույցների վրա: Այս մաին նշված է ՀՀ հատուկ քննչական ծառայության պարզաբանման մեջ, որը տարածվել է ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի կողմից լրագրողների հետ ճեպազրույցում մարտի 14-ին հնչեցրած հայտարարությունների։

Տհաճ հոտերի առաջացման պատճառներն ու դրանց դեմ պայքարի մեթոդները

Տհաճ հոտերի առաջացման պատճառներն ու դրանց դեմ պայքարի մեթոդները

19:27 14 Մրտ, 2019

Հոտերը գրգռում են մեր երևակայությունը: Հիշեք, թե ինչ տհաճ է, երբ ինչ-որ մեկից հավաբնի հոտ է գալիս: Սակայն ավելի ահավոր է, երբ այդ հոտը գալիս է քեզնից:

Ինչպես չգիրանալ 40 տարեկանից հետո. գաղտնիքը բացահայտված է

Ինչպես չգիրանալ 40 տարեկանից հետո. գաղտնիքը բացահայտված է

19:11 14 Մրտ, 2019

Դուք հավանաբար լսել կամ կարդացել էք այն մասին, որ 40 տարին լրանալուն պես մարդիկ անպայման սկսում են գիրանալ, իսկ գիրանալու պատճառն էլ նյութափոխանակությունն է։
Այն տարիքի հետ դանդաղում է և մենք գիրանում ենք, սակայն դա այդքան էլ այդպես չէ։
Կյանքի երկրորդ կեսի ընթացքում նյութափոխանակությունը իսկապես դանդաղում է, սակայն այդ դանդաղեցման տեմպը չափազանց դանդաղ է, իսկ, ըստ որոշ հետազոտություննեի՝ աննշան։
Եթե դուք հավելյալ քաշ է ձեռք բերել կյանքի երկրորդ հատվածում, ապա դրա մեղավորը միանշանակ նյութափոխանակությունը չէ։

ՀՀ նախագահը հետմահու պարգեւատրել է ժամկետային զինծառայող Համլետ Հրաչի Ավագյանին

ՀՀ նախագահը հետմահու պարգեւատրել է ժամկետային զինծառայող Համլետ Հրաչի Ավագյանին

18:54 14 Մրտ, 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հետմահու պարգեւատրել է ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանին:

Բերման է ենթարկվել 19 քաղաքացի. ՀՀ ոստիկանություն

Բերման է ենթարկվել 19 քաղաքացի. ՀՀ ոստիկանություն

18:37 14 Մրտ, 2019

Մինչ այս պահը Օպերային հարակից տարածքներում կառուցված սրճարանների մապամոնտաժման դեմ բողոքի ակցիայի մասնակից 19 քաղաքացի է բերման ենթարկվել։ 

Տիգրան Խաչատրյանը Մոսկվայում Դենիս Մանտուրովը քննարկել են արդյունաբերության ոլորտում համագործակցությունը

Տիգրան Խաչատրյանը Մոսկվայում Դենիս Մանտուրովը քննարկել են արդյունաբերության ոլորտում համագործակցությունը

18:21 14 Մրտ, 2019

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։

Նեթանյահուի որդին ասել է, որ Թուրքիան հայերի եւ հույների ցեղասպանություն է իրականացրել

Նեթանյահուի որդին ասել է, որ Թուրքիան հայերի եւ հույների ցեղասպանություն է իրականացրել

18:07 14 Մրտ, 2019

Յաիր Նեթանյահուն՝ Իսրայելի վարչապետի որդին, ասել է, որ Թուրքիան հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանություն է իրականացրել։

Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահմանին հակամարտությունը վերսկսվել է

Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահմանին հակամարտությունը վերսկսվել է

17:47 14 Մրտ, 2019

Տաջիկ-ղրղզական սահմանին՝ Իսֆարայի շրջանում կրկին վերսկսվել է երկու երկրների քաղաքացիների միջեւ հակամարտությունը, մի տաջիկստանցի սպանվել է, մյուսը ծանր վիրավոր է, ՌԻԱ «Նովոստիին» տեղեկացրել է Իսֆարայի քաղաքապետարանի պաշտոնական ներկայացուցիչ Իքբոլ Թեշաեւը։

Առկա է մեծ ներուժ հայ-իրաքյան առեւտրի ծավալներն ավելացնելու համար. Իրաքի առեւտրի նախարար

Առկա է մեծ ներուժ հայ-իրաքյան առեւտրի ծավալներն ավելացնելու համար. Իրաքի առեւտրի նախարար

17:32 14 Մրտ, 2019

Մարտի 13-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի առեւտրի նախարար Մոհամեդ Հաշիմ Աբդուլ Մաջիդին (Mohammed Hashim Abdul Majeed)։ Ողջունելով դեսպան Փոլադյանին՝ նախարար Աբդուլ Մաջիդը նշեց, որ ներկայումս բավական բարենպաստ պայմաններ են ստեղծվել առեւտրատնտեսական ծավալներում փոխադարձ առաջընթաց գրանցելու ուղղությամբ։

Երկրում տնտեսական զարգացման զգալի ներուժ կա, որը հնարավոր է իրացնել. Մհեր Գրիգորյանը՝ ՀԲ տարածաշրջանային փոխնախագահին

Երկրում տնտեսական զարգացման զգալի ներուժ կա, որը հնարավոր է իրացնել. Մհեր Գրիգորյանը՝ ՀԲ տարածաշրջանային փոխնախագահին

17:17 14 Մրտ, 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ ՀԲ-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորությամբ:

Կարեւոր է, որ մեր հարաբերությունները զարգանում են՝ անկախ քաղաքական ուժերի փոփոխությունից. Զուրաբիշվիլիին՝ Միրզոյանին

Կարեւոր է, որ մեր հարաբերությունները զարգանում են՝ անկախ քաղաքական ուժերի փոփոխությունից. Զուրաբիշվիլիին՝ Միրզոյանին

17:03 14 Մրտ, 2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 14-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումն ընթացել է ընդլայնված կազմով:

Դոլարը զիջում է դիրքերը

Դոլարը զիջում է դիրքերը

16:47 14 Մրտ, 2019

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 14-ին, կազմել է 486.75 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.60 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Ադրբեջանում անպատժելիություն է տիրում. ԱՄՆ Պետդեպարտամենտ

Ադրբեջանում անպատժելիություն է տիրում. ԱՄՆ Պետդեպարտամենտ

16:32 14 Մրտ, 2019

Ադրբեջանի կառավարությունը չի պատժում պաշտոնյաների ճնշող մեծամսանությանը, որոնք խախտում են մարդու իրավունքները. անպատժելիությունը շարունակում է խնդիր մնալ: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների վիճակի մասին   ամենամյա զեկույցում, հաղորդում է contact.az-ը:

«Եվրատեսիլ 2019». ով է Սրբուկը՝ Հայաստանի ներկայացուցիչը. «Լե Ֆիգարո»

«Եվրատեսիլ 2019». ով է Սրբուկը՝ Հայաստանի ներկայացուցիչը. «Լե Ֆիգարո»

16:14 14 Մրտ, 2019

Ֆրանսիական «Լե Ֆիգարո» թերթն անդրադարձել է «Եվրատեսիլ 2019» մրցույթի հայ մասնակցին՝ Սրբուկին։ Հրատարակությունը նշել է, որ երաժշտական մրցույթին Սրբուկի մասնակցության մասին հայտարարվել է նախորդ տարվա նոյեմբերին։ 24-ամյա երգչուհին մասնակցել է նաեւ «X-Factor» միջազգային երաժշտական հեռուստանախագծին եւ զբաղեցրել երկրորդ հորիզոնականը։ Նախորդ տարի Սրբուկը հայտնվել է «Ուկրաինայի ձայնը» երաժշտական նախագծի եզրափակչում։

«Լե Ֆիգարո»-ն նշել է, որ Սրբուհի Սարգսյանը Հայաստանը մրցույթի ընթացքում կներկայացնի «Walking Out» երգով, որի խոսքերի հեղինակը Գարիկ Պապոյանն է։

Պարբերականն անդրադարձել է «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանի մասնակցության պատմությանն ու հաջողություններին։ Երկիրը միջազգային երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2006թ.-ին։ 2012թ.-ին Հայաստանը դրան չի մասնակցել քաղաքական պատճառներով. մրցույթն անցկացվում էր Ադրբեջանում։ 2018թ.-ին երկիրը ներկայացրեց Սեւակ Խանաղյանը, որը հանդես եկավ «Քամի» երգով։

Այս տարի կայանալիք մրցույթին Հայաստանի պատվիրակ Սրբուկը ելույթ կունենա մայիսի 16-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչի առաջին կեսում։ «Եվրատեսիլ 2019»-ի հանգրվանը Իսրայելն է։ Մրցույթը կանցկացվի Թել Ավիվում՝ մայիսի 14-ին, 16-ին եւ 18-ին։