
23:54 1 Դկտ, 2018
Մենք կարողանալու ենք երկուստեք շահավետ հենքի վրա լեզու գտնել պաշտոնական Թբիլիսիի հետ, ինչի շնորհիվ Ջավախքը կմնա հայկական: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը:
23:16 1 Դկտ, 2018
Ռուսաստանը մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) վարակման նոր դեպքերի թվով 2017 թվականի արդյունքներով առաջին տեղն է զբաղեցրել Եվրոպայի երկրների շարքում: Այս մասին են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցի տվյալները, որը հրապարակվել է նոյեմբերի 28-ին։
22:02 1 Դկտ, 2018
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար. ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
21:20 1 Դկտ, 2018
Նոյեմբերի 30-ին, ժամը 06.12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ա․ Ս․-ն և հայտնել, որ ծաղկի խանութներից մեկի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում են կատարել՝ դանակով սպառնացել և գումար տարել:
20:19 1 Դկտ, 2018
Փարիզում տեղի ունեցած բողոքի ցույցերի արդյունքում, ըստ վերջին տվյալների, 20 մարդ վիրավորվել է, այդ թվում վեց ոստիկան, հաղորդում է RT-ն`հղում անելով BFM TV-ին: Ձերբակալվածների թիվը հասել է 122-ի:
19:48 1 Դկտ, 2018
Հիդրոմետ կենտրոնի օդերեւութաբանները շաբաթ, դեկտեմբերի 1-ին, Մոսկվայում եւ Մոսկովյան մարզում լույս կիրակի գիշերը եղանակային վտանգավորության «դեղին» մակարդակ են կանխատեսել՝ տեղեկացնում է МК-ն։