Զորամասի հրամանատարներին եւ տեղակալներին նոր հրահանգ է իջեցվել. Նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

Զորամասի հրամանատարներին եւ տեղակալներին նոր հրահանգ է իջեցվել. Նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

9:22 30 Նյմ, 2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթն օրերս տեղեկացրել էր, որ ՊՆ-ում հրահանգվել է զերծ մնալ քաղաքական գործընթացներին մասնակցելուց: Երեկ որոշակի մանրամասներ են հայտնի դարձել այդ հրահանգներից:

Շիրակի մարզպետը գյուղապետերին կանչում ու սպառնում է. «հրահանգը չկատարվի, խնդիրներ կունենաք». «Ժամանակ»

Շիրակի մարզպետը գյուղապետերին կանչում ու սպառնում է. «հրահանգը չկատարվի, խնդիրներ կունենաք». «Ժամանակ»

9:10 30 Նյմ, 2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հերթփով իր աշխատասենյակ է հրավիրում մարզի համայնքապետերին եւ նրանց հրահանգում աշխատել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների օգտին:

ՀՀԿ-ի «ֆանատ» նախկին մարզպետը «զգայացունց» ելույթ է ունեցել ՀՀԿ-ում. «Հրապարակ»

ՀՀԿ-ի «ֆանատ» նախկին մարզպետը «զգայացունց» ելույթ է ունեցել ՀՀԿ-ում. «Հրապարակ»

9:05 30 Նյմ, 2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԿԸՀ-ին ինքնաբացարկի դիմում ներկայացրած Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, մեր տեղեկություններով, մի քանի օր առաջ, կուսակցական հավաքի ժամանակ զգայացունց ելույթ է ունեցել, թե ՀՀԿ-ն վերջին լքողն ինքն ու եղբայրն են լինելու։ «Նա ՀՀԿ-ի ֆանատն էր ու հեղափոխությունից հետո էլ չէր դադարում փառաբանել Սերժ Սարգսյանին»,- ասաց ՀՀԿ-ի մեր աղբյուրը՝ վստահեցնելով, որ կուսակցությանը նա չի հայտնել ինքնաբացարկի պատճառները, սակայն վստահ են, որ, ինչպես Հերմինե Նաղդալյանի դեպքում, Սահակյանին էլ վախեցրել են «կոմպրոմատներով»։ 

Մտահոգ «վախեցածները». Ինչու են ՀՀԿ ցուցակը լքում թեկնածուները. «Ժամանակ»

Մտահոգ «վախեցածները». Ինչու են ՀՀԿ ցուցակը լքում թեկնածուները. «Ժամանակ»

8:54 30 Նյմ, 2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը երեկ հայտարարել է, որ իրենց համամասնական ցուցակի ներկայացուցիչները ինքնաբացարկ են ներկայացնում վախի ազդեցության տակ:

«Վերջնագիր դրեք» Մարտունիում «Սասնա ծռերի» համակիրն աշխատում է փախցնել ՔՊ-ական մարզպետի ձայները. «Իրատես»

«Վերջնագիր դրեք» Մարտունիում «Սասնա ծռերի» համակիրն աշխատում է փախցնել ՔՊ-ական մարզպետի ձայները. «Իրատես»

8:38 30 Նյմ, 2018

 

 

«Իրատես» թերթը գրում է. «Մարտունու բժշկական կենտրոնը տեւական ժամանակ չի կարողանում նոր տնօրեն ընտրել: Նախկինի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, առաջադրվողներն էլ մեկը մյուսի հետեւից կտրվում են քննությունից: ԲԿ-ի տնօրենի պաշտոնին հավակնում է «Սասնա ծռեր» կուսակցության Մարտունու տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչ Վիգեն Խաչատրյանը: «Մրցույթի երկրորդ փուլից հետո նա նույնպես կտրվել է՝ խուսափելով սահմանված կարգով բողոքարկելուց: Բայց մի քանի օր անց, երբ նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով իրենց գյուղում է եղել, գյուղացիներին հորդորել է փակել մարզպետի ճանապարհն ու վերջնագիր դնել նրա առաջ՝ կա՛մ Խաչատրյանը կլինի ԲԿ-ի տնօրեն, կա՛մ ավելի ծայրահեղ քայլերի կգնան»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը:

Լարիսա Ալավերդյանը հիմնավոր կասկածներ ունի, որ Ադրբեջանում հայտնված հայերին կազմակերպված ձևով առևանգում են. «Փաստ»

Լարիսա Ալավերդյանը հիմնավոր կասկածներ ունի, որ Ադրբեջանում հայտնված հայերին կազմակերպված ձևով առևանգում են. «Փաստ»

8:25 30 Նյմ, 2018

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Ադրբեջանում 15 տարվա դատապարտման ենթարկված Արսեն Բաղդասարյանի նամակը հրապարակվեց, որով իբրև թե նա խնդրում էր Նիկոլ Փաշինյանին, որ համաձայնի ադրբեջանական կողմի առաջարկի հետ, որպեսզի երկու կողմերի դատապարտված անձինք փոխանակվեն:

Փաշինյանի սեղանին են դրել հարցումների արդյունքները. ՔՊ-ի տոկոսները բավական ցածր են եղել նախորդի համեմատ. «Հրապարակ»

Փաշինյանի սեղանին են դրել հարցումների արդյունքները. ՔՊ-ի տոկոսները բավական ցածր են եղել նախորդի համեմատ. «Հրապարակ»

8:11 30 Նյմ, 2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Բոլոր իշխանությունների օրոք անվտանգության մարմինները փակ, հրապարակման ոչ ենթակա սոցհարցումներ են անցկացնում քարոզչության օրերին՝ իմանալու ընտրությունների արդյունքների մոտավոր պատկերը, ապա զեկուցում են վերադասին։ 

Փող, բնակարան, փոխառություններ. Արաբկիր վարչական շրջանի նորանշանակ ղեկավարի ունեցվածքը. «Փաստ»

Փող, բնակարան, փոխառություններ. Արաբկիր վարչական շրջանի նորանշանակ ղեկավարի ունեցվածքը. «Փաստ»

9:55 29 Նյմ, 2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Արամ Դանիելյանն այս պաշտոնին է նշանակվել հոկտեմբերի 26–ին:

Խուլերը չգիտեն, թե երկրում ինչ գործընթացներ են ընթանում. «Փաստ»

Խուլերը չգիտեն, թե երկրում ինչ գործընթացներ են ընթանում. «Փաստ»

9:30 29 Նյմ, 2018

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրությունների թոհուբոհի ժամանակ հաճախ շատ հարցերի ուշադրություն չի դարձվում: Շատ դեպքերում նաև անտեսվում են հասարակության այն շերտերի ներկայացուցիչները, որոնք սահմանափակ կարողությունների պատճառով ի վիճակի չեն լինում ակտիվ մասնակցել երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին: Ու եթե, օրինակ, շարժողական խնդիրներ ունեցողները ընտրարշավներին մասնակցելու դժվարություններ են ունենում, ապա խուլերի դեպքում պատկերն առավել մռայլ է: Նրանցից շատերն անգամ չեն էլ կարողանում տեղեկանալ, թե առհասարակ երկրում ինչ է տեղի ունենում:

ՀՀԿ-ական նախկին մարզպետը տաքսիներով է քարոզարշավ անում, ՔՊ-ականը համայնքապետերի վրա «պլան» է դնում. «Հրապարակ»

ՀՀԿ-ական նախկին մարզպետը տաքսիներով է քարոզարշավ անում, ՔՊ-ականը համայնքապետերի վրա «պլան» է դնում. «Հրապարակ»

9:17 29 Նյմ, 2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արագածոտնի մարզից տեղեկություն ստացանք, որ «երեւանցի» մարզպետը՝ Դավիթ Գեւորգյանը, համայնքապետերի վրա «պլան» է դրել՝ ԱԺ ընտրություններին «Իմ քայլի» համար հավաքել այնքան ձայն, որքան հավաքել էին 2017-ին ՀՀԿ-ի համար։