«Տապորին» հեռացրել են

«Տապորին» հեռացրել են

10:45 22 Մայ, 2013

Երեկ հայտնի դարձավ, որ պաշտոնից ազատվել է ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Արթուր Տեր-Պողոսյանը, ում շատերը ճանարում են «Տապոր», ինչպես նաեւ «Բիզոն» մականուններով։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում. «Նշենք, որ սա այն ոստիկաններից է, որը տարիներ շարունակ բացահայտ ապօրինություններ է կատարել քաղաքացիների նկատմամբ, աչքի է ընկել քաղբանտարկյալների դատավարությունների ժամանակ դատարանների մոտ տեղի ունեցող բողոքի ցույցերի ժամանակ կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնություններ գործադրելու ջանասիրությամբ…»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հայրիկյանը բուժումներ է ստանում Հայաստանում, բայց հնարավոր է` նորից արտերկիր մեկնելու անհրաժեշտություն լինի

Հայրիկյանը բուժումներ է ստանում Հայաստանում, բայց հնարավոր է` նորից արտերկիր մեկնելու անհրաժեշտություն լինի

10:33 22 Մայ, 2013

ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը Բելգիայում վիրահատվելուց հետո վերադարձել է Հայաստան եւ ապաքինման կուրսն այստեղ է անցնում: Այս մասին հայտնեց Պարույր Հայրիկյանը: Նա նշեց, որ բուժումներ է ստանում Կարմիր Խաչի Վերականգնողական կենտրոնում, բայց հիվանդանոցում չի պառկում, գնում, գալիս է: «Եթե պետք լինի, պիտի գնամ արտասահման, պայմանավորվածություն կա գնալու»,- ասաց Հայրիկյանը` նշելով, որ հետվիրահատական ընթացքը եւ ապաքինումը շատ դանդաղ է առաջ շարժվում: Նա նշեց, որ դեռ չի կարողանում օգտագործել աջ ձեռքը, առավելագույնը կարող է թուղթ պատռել: Հարցին, թե դատական մյուս նիստին ներկա կլինեք, նա պատասխանեց` «տեսնենք, մանրուքներով զբաղվել չեմ սիրում»: Դիտարկմանը, թե ձեր դեմ մահափորձի գործի քննությունը մանրուք է, նա նշեց` «Մանրուք է»: Պարույր Հայրիկյանը շեշտեց, որ իրավապահները պետք է զբաղվեն մեղավորներին պատժելու խնդրով, իր համար բացահայտված է իր մահափորձի գործը: Այլ հարցրի նա չցանկացավ պատասխանել` ասելով,

Հայաստանում առեւտրի ծավալները շեշտակի նվազել են

Հայաստանում առեւտրի ծավալները շեշտակի նվազել են

10:10 22 Մայ, 2013

Գազի թանկացման մասին տեղեկատվության տարածումից հետո ՀՀ բնակչությունը սկսել է ավելի շատ մտածել ծախսերը սահմանափակելու մասին: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Այս եզրահանգմանն ենք գալիս առեւտրի մի քանի խոշոր օբյեկտներից ստացած ահազանգերից: Ոչ պարենային ապրանքների տոնավաճառներում, ինչպես ահազանգում են վաճառողները եւ տոնավաճառների աշխատակիցները, արձանագրել են առեւտրի ծավալների շեշտակի նվազում: Ընդ որում, այդ նվազումը նկատելի է ոչ միայն «էժան» տոնավաճառներում, այլ նաեւ «թանկ» առեւտրի կենտրոններում: Բացի այդ, հատկապես գազի թանկացման տեղեկատվության տարածումից հետո տարբեր հիմնարկների աշխատակիցներ գործատուներից պահանջում-խնդրում են բարձրացնել իրենց աշխատավարձը: Գործատուներից ոմանք հարմար լուծում են գտել, նրանք իրենց աշխատակիցներին սպառնում են, որ եթե չեն ուզում աշխատել գործող

Սպանված զինծառայողի հարազատներին ծեծել էին ճանապարհին

Սպանված զինծառայողի հարազատներին ծեծել էին ճանապարհին

9:39 22 Մայ, 2013

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, սպանված զինծառայող 19-ամյա Լյուքս Ստեփանյանի հարազատներին զինվորի թաղման օրը՝ մայիսի 18-ին, ծեծի են ենթարկել, երբ նրանք փորձել էին դին տեղափոխել մայրաքաղաք՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց: Վերջիններիս ճանապարհը փակել են ռազմական ոստիկանության մեքենաները, ինչպես նաեւ ոստիկանության աշխատակիցները եւ ամեն կերպ փորձել խոչընդոտել հարազատների մուտքը Երեւան: «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ սպանված զինվորի հարազատները, մոռանալով իրենց վիշտը, ծեծի ենթարկվելով, ջարդուփշուր անելով մեքենաները, մի կերպ հասել են Սեւան-Երեւան ավտոճանապարհին: Նույնիսկ կանայք, վերցնելով զինվորի դագաղը, ոտաբոբիկ մի կերպ անցել են մեքենաների արանքներով, որպեսզի կարողանան առաջ շարժվել: Նրանց դիմադրել են ինչպես ոստիկանության, այնպես էլ ՊՆ ՌՈ աշխատակիցները՝ քաղաքացիական հագուստով: Բանը հասել է նույնիսկ քարերով հարվածելուն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում սպանված զինվորի հայրը՝ Աշխարհիկ (Իշխան) Ստեփանյանը, նույնպես հաստատեց այս տեղեկությունը: «Այո՛, ծեծել են մեզ, իմ կողն էլ ջարդել են, անուններ չգիտեմ: Միայն հիշում եմ մեզ ծեծի ենթարկողի

Միքայել Մելքումյանի հայտարարությունը գազի գնի թանկացման վերաբերյալ

Միքայել Մելքումյանի հայտարարությունը գազի գնի թանկացման վերաբերյալ

9:31 22 Մայ, 2013

ՀՀ ԱԺ պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ տ.գ.դ., պրոֆ. Միքայել Մելքումյանի հայտարարությունը.

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը կարևորում է գազի թանկացման խնդիրը և դրա հետևանքների հաղթահարման ուղիների բացահայտումը, ուստի և անցած շաբաթվա ընթացքում հայտարարել էր այդ հարցով խորհրդարանական լսումներ անցկացնելու անհրաժեշտության մասին:
Գիտենք նաև, որ այդ լսումները կանցկացվեն սույն թվականի մայիսի 23-ին: Սակայն, շարունակեմ միտքս և նշենք, թե ինչ հետևանքներ կունենա գազի գնի թանկացումը թե՛ սպառող-քաղաքացիների, և թե՛ տնտեսվարող սուբյեկտների համար: Նախ, որ էլ ավելի կկրճատվեն գազի սպառման ծավալները բնակչության, այդ թվում և՝ գյուղական համայքների մեր համաքաղաքացիների կողմից. դա ակնհայտ է:
Եվ երկրորդ, այս թանկացումները շղթայական կթանկացնեն նաև բազմաթիվ այլ ապրանքատեսակների գները, հատկապես նրանց, որտեղ

Մշակույթի նախարարությունը չի մատնանշում Փակ շուկայի սեփականաշնորհման կոնկրետ տարեթիվ

Մշակույթի նախարարությունը չի մատնանշում Փակ շուկայի սեփականաշնորհման կոնկրետ տարեթիվ

19:31 21 Մայ, 2013

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Փակ շուկայի սեփականաշնորհման հետ կապված լրագրողներին ասել էր, որ այդ բոլոր սեփականաշնորհումների փաստաթղթերի ձևակերպումները եղել են նախորդ իշխանությունների օրոք և  գործընթացներն իրականացվել են բազմաթիվ բացթողումներով: Report.am-ը հետևյալ գրավոր հարցում էր արել նախարարին. “Արդյո՞ք  դա նշանակում է, որ ըստ այդ փաստաթղթերի` Փակ շուկայի սեփականատերն իրավունք է ստացել վարվել շենքի կառուցապատման հետ ըստ իր հայեցողության և մշակութային հուշարձանի տեսքն անփոփոխ թողնելու պարտավորություն օրենքով նրա վրա դրված չի եղել: Եվ եթե այո, ապա նշանակո՞ւմ է, որ նրա կողմից ընդամենը բարի կամքի դրսևորում է մնում դա չանելը”: Մշակույթի նախարարությունից մեզ պատասխանեցին. “Կենտրոնական ծածկած շուկայի օտարումն իրականացնելիս (90-ական թվականների վերջին) չի կազմվել հուշարձանի օգտագործման իրավունքը սահմանափակող որևէ փաստաթուղթ (պայմանակարգ): Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ “Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության մասին” ՀՀ օրենքը գործում է 1998 թվականից, որը թույլ չի տալիս 

Հայաստանի սպառողների ասոցիացիան դիմել է օմբուդսմենին՝ գազի գնի բարձրացման հարցով

Հայաստանի սպառողների ասոցիացիան դիմել է օմբուդսմենին՝ գազի գնի բարձրացման հարցով

19:18 21 Մայ, 2013

Հայաստանի սպառողերի ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը նամակով դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, որտեղ անդրադառնում է գազի գնի բարձրացման խնդրին:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Ձեր ուշադրությունն ենք հրավիրում բնակչության համար գազի սակագնի բարձրացման խնդրին: Կոմունալ ծառայությունների որակը եւ սակագները մշտապես եղել են մեր ուշադրության ներքո: Ըստ այդմ, մտահոգված ենք գազի սակագնի ձեւավորմամբ՝ այն համարելով  խիստ անարդարացի: ՀՀ հանրային ծառայություների սակագնային քաղաքականության սկզբունքների համաձայն, թանկացման պատճառներ կարող են լինել ներկրվող գազի թանկացումը, ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքի փոփոխությունը, սպառման ծավալի նվազումը, կատարվող ներդրումները: Այս բոլոր գործոններն առկա են, սակայն, մեր խորին համոզմամբ, սակագնի բարձրացմանն անհմաաչափ են եւ առաջացնում են

Գարեգին Բ-ն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներին

Գարեգին Բ-ն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներին

19:05 21 Մայ, 2013

Մայիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներին` գլխավորությամբ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի: Ողջունելով հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Գարեգին Բ-ն անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը, ընդգծել է, որ հիմնադրամի ծառայությունը` կոչված Հայրենիքի կյանքի առաջընթացին ու բարօրությանը, մեծ հանձնառություն ու հետեւողական աշխատանք է պահանջում: Զրույցի ընթացքում նա կարեւորել է Հայ Եկեղեցու առավել չափով ներգրավվածությունը հիմնադրամի աշխատանքներում, ինչը կնպաստի նաեւ ազգային ինքնագիտակցության կերտմանն ու ազգային ոգու արթնացմանը: Վերջում Գարեգին Բ-ն արդյունավոր գործունեություն է մաղթել հիմնադրամին:          Հանդիպման ընթացքում Կաթողիկոսը պատասխանել է նաեւ ներկաներին հուզող հարցերին, որոնք առնչվում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայիս վիճակին ու

Դպրոցականները քննարկել են աշակերտական ինքնակառավարման խնդիրները

Դպրոցականները քննարկել են աշակերտական ինքնակառավարման խնդիրները

18:52 21 Մայ, 2013

Այսօր՝ մայիսի 21-ին, տեղի է ունեցել աշակերտական ինքնավարության մարմինների առաջին համադպրոցական համաժողովը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող համադպրոցական այս համաժողովի ընթացքում քննարկվել են ավագ դպրոցների ինքնավարության մարմինների հիմնախնդիրները։ «Ինքնակառավարումը, ինքնադրսեւորումը, ինքնակազմակերպումը դպրոցներում խրախուսվելու են մեր կողմից, եւ մենք համապատասխան ծրագրերով կփորձենք աջակցել աշակերտական կառույցներին։ Աշակերտական նման կառույցների հիմնական նպատակն աշակերտների շահերի պաշտպանությունն է։ Մենք ցանկանում ենք, որ աշակերտները քաղաքացիական հասարակության մի մասնիկը լինեն ավագ դպրոցներում։ Մեզ պետք են ակտիվ աշակերտներ, ակտիվ երիտասարդներ, ակտիվ մարդիկ»,- ասել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը՝ աշակերտական ինքնակառավարման մարմինների կայացումը կարեւորելով նաեւ կրթական բարեփոխումների համատեքստում։ ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշել է, որ ավագ դպրոցի

ՄԻՊ պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Լյուքս Ստեփանյանի սպանության գործով Դավիթ Խաչատրյանին

ՄԻՊ պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Լյուքս Ստեփանյանի սպանության գործով Դավիթ Խաչատրյանին

18:28 21 Մայ, 2013

Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների հարցերով փորձագետ Երանուհի Թումանյանցը եւ Պաշտպանի աշխատակազմի Լոռիի մարզի գրասենյակի իրավաբան Արամայիս Մելքոնյանը երեկ` մայիսի 20-ին, հանդիպել են ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանին, ով զորամասում կրակել եւ սպանել էր Լյուքս Ստեփանյանին:  Այս մասին թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՄԻՊ-ից: Շարքային Ռաֆայելյանի հետ զրույցում զինվորը հավաստել է, որ իր նկատմամբ նախաքննական մարմնի կողմից խոշտանգում չի իրականացվել, պահպանվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները: Խաչատրյանի հետ պայմանավորվածություն  է ձեռք բերվել նաեւ իրեն տրամադրել մեկ այլ փաստաբան: Հիշեցնենք, որ նախօրեին որոշ լրատվամիջոցներ հրապարակել էին, որ ՊՆ աշխատակիցները խոչընդոտել էին Մարդու իրավունքների պաշտպանի մարզային աշխատակիցների մուտքը Լոռիի մարզի կայազորի Վանաձորի ՌՈ բաժնի կարգապահական մեկուսարան` հիմնավորելով, որ Լոռու մարզի կայազորի Վանաձորի ՌՈ բաժնի կարգապահական մեկուսարան մուտք գործելու պահին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակիցները չեն ունեցել գրավոր որոշում, ինչը