19:26 19 Հուն, 2013
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 19-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 409,88 դրամ; Դոլարը 2 նստաշրջան անընդմեջ կտրուկ էժանանում է; Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0,34%-ով կամ 1,3 կետով: Բորսայում այսօր վաճառվել է 7,3 մլն. դոլար: Ամենայն հավանականությամբ՝ Կենտրոնական բանկը շուկայից հավաքել է լրացուցիչ դոլարները: Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքն իրականացվում է 407-411 դրամ միջակայքում:






