Նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով գեներալ

Նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով գեներալ

19:03 19 Հուն, 2013

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով գեներալ-մայոր Հովիկ Ֆոլիկի Օհանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնում:

Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտի ընտանիքին Վանաձորի ավագանին բնակարան է հատկացրել

Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտի ընտանիքին Վանաձորի ավագանին բնակարան է հատկացրել

15:56 19 Հուն, 2013

Հայաստանի ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում  հունիսի 6-ին հրազենային վնասվածք ստացած եւ մահացած  Սիփան Մովսիսյանի ընտանիքին Վանաձորի քաղաքապետարանը բնակարան է հատկացրել, այս մասին ասաց Վանաձորի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Էդիկ Հովսեփյանը. «Վանաձորի քաղաքապետն ու Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը երբ այցելել էին կուրսանտի հոգեհանգստին, տեսնելով բնակարանային պայմանները, առաջարկել էին բնակարան հատկացնել սպանված տղայի ընտանիքին (ընտանիքն ապրում է փոքրիկ վագոն-տնակում-խմբ):

Քանի որ բնակարան հատկացնելու համար պետք է գրավոր դիմում-խնդրանք, ընտանիքի անդամներին առաջարկվել է գրավոր դիմում ներկայացնել, նրանք ներկայացրել են: Հարցը երեկ դրվել է ավագանու քննարկմանը եւ Վանաձորի համայնքի ավագանու անդամների

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց

15:19 15 Հուն, 2013

Համաձայն ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների, հունիսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:

Կանանց ներկայությունը բանակում դրական կանդրադառնա զինվորական կյանքի վրա

Կանանց ներկայությունը բանակում դրական կանդրադառնա զինվորական կյանքի վրա

15:06 15 Հուն, 2013

Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով իգական սեռի ներկայացուցիչների՝ ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում ընդունելությանը, ասաց, որ այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ աղջիկների ծառայությունը բանակում դրական նշանակություն է ունենում այդ երկրի բանակի վրա: Կոմանդոսի համոզմամբ, կանանց ներգրավումը զինվորական կյանքին հնարավորություն կտա ավելի բարելավել կարգուկանոնը զինված ուժերում, որոշակի կբարձրացնի նաև անձնակազմի պատասխանատվությունը: ”Կինը որտեղ ծառայում է, այնտեղ վիճակը բարվոք է լինում: Տղամարդիկ կնոջ ներկայությամբ, ավելի լուրջ և զուսպ կպահեն իրենց”,- նշեց Կոմանդոսը: Նրա ներկայացմամբ, նախնական որոշմամբ կանայք կներգրավվեն հրետանային,

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

18:43 12 Հուն, 2013

Ս.թ. հունիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տաղիսին և Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Քրիստոս Դովասին: Ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ Հունաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը և ուրախալի է այն փաստը, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության ծավալները, չնայած Հունաստանում առկա ֆինանսական խնդիրներին, այս տարվա ընթացքում աճել են: Համագործակցության զարգացման համար լրացուցիչ խթան կհանդիսանան նաև այս տարվա ընթացքում նախատեսվող բարձրաստիճան այցելությունները` Հունաստանի պաշտպանության նախարարի և ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետի պաշտոնական այցերը Հայաստան: Շնորհակալություն

ՊՆ-ում ովքե՞ր կազատվեն աշխատանքից

ՊՆ-ում ովքե՞ր կազատվեն աշխատանքից

9:55 12 Հուն, 2013

2013-ի գարնանային զորակոչը երեկ մեկնարկեց. մոտ 180-200 նորակոչիկ ստացավ պատվաստում եւ բժշկական քննություն անցավ: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Նորակոչիկները հուզված էին, շատերը դեռ երեկվա «բանակի քեֆի» ազդեցության տակ էին: «Ժամանակի» հետ զրույցում նրանք հավաստիացրեցին, որ գնում են հանուն հայրենիքի այս երկու տարին անցկացնելու, շուտ ծառայելու եւ վերադառնալու: «Այս երկու տարին կյանքի փուլ է, որը պետք է հաղթահարել»,- ասաց նորակոչիկներից մեկը: ՀՀ Զինված ուժերի գլխավոր թերապեւտ, գնդապետ Գայանե Ղուկասյանը հայտնեց, որ զինակոչիկների մոտ ամենաշատ հանդիպող խնդիրը ջերմային հակազդեցությունն է նախքան պատվաստումը եւ դրանից հետո: Ժամը 15:00-ի դրությամբ 70 նորակոչիկների արդեն զննել էին… ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Լեւոն Մնացականյանը չժխտեց, որ այսօր կան անձինք, ովքեր փորձում են միջնորդ-բինգո հանդիսանալ: Նա նշեց, որ, ցավոք սրտի, զինվորական

Նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսար

Նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսար

20:03 11 Հուն, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել.

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, գնդապետՀենրիկ Մուրադյանը հինգ տարի պայմանագրային ժամկետով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսար: Նախագահի մեկ այլ հրամանագրով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի զինվորական ծառայությունը 2013 թվականի հուլիսի 30-ից երկարաձգվել է հինգ տարի ժամկետով: Սերժ Սարգսյանի այլ հրամանագրերով, գնդապետ Առաքել Մարտիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից: Այդ պաշտոնում

Կհրապարակվի ՊՆ-ում հոգեբանական ճնշումների ենթարկվածի գործով դատավճիռը. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Կհրապարակվի ՊՆ-ում հոգեբանական ճնշումների ենթարկվածի գործով դատավճիռը. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

18:58 11 Հուն, 2013

Հունիսի 12-ին՝ ժամը 17:00-ին, Երեւան Քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կհրապարակվի ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու գործով վճիռը: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այս առթիվ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«2013 թ. փետրվարի 15-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Հ. Ղազարյանը: Վերջինս հայտնել է այն մասին, որ իր դստեր՝ Գ. Ղազարյանի նախկին ամուսինը եւ ամուսնու ընտանիքը նրա նկատմամբ կիրառել են բարոյական բռնություն եւ

Այսօր առաջին նորակոչիկները կգնան բանակ

Այսօր առաջին նորակոչիկները կգնան բանակ

11:37 11 Հուն, 2013

ՀՀ տարածքում ընթանում է 2013թ. գարնանային զորակոչը: Այսօր` հունիսի 11-ին, առաջին նորակոչիկները կմեկնեն համալրելու ՀՀ զինված ուժերի շարքերը: Տեղեկացնում է ՀՀ  ՊՆ կրատվական ծառայությունը:

Նոր բացահայտումներ Մոնթեի կյանքից (բացառիկ հարցազրույց)

Նոր բացահայտումներ Մոնթեի կյանքից (բացառիկ հարցազրույց)

11:30 10 Հուն, 2013

«Ինձ հաճախ ասում էր` թիկունքի աշխատող….. ու ամեն անգամ, երբ գնում էի իր մոտ, ասում էի,որ ուզում եմ մնալ. նա նույն բառերն էր կրկնում և ավելացնում.«Դու պետք է ուսումդ շարունակես»:
HayNews.am-ին Մոնթե Մելքոնյանի չիրականացված երազանքերի մասին պատմում է նրա կինը՝ Սեդա Մելքոնյանը:
Զրույցը սկսում ենք հենց այս նոտայից` հուշեր Մոնթեից:
«Գիտես, չգիտեմ էլ ինչ պատմեմ Մոնթեից, քանի որ այնքան ենք խոսել ու պատմել…,բայց վերջին շրջանում ինձ մի բան է շատ հուզում: Մարդիկ, որոնք անկեղծորեն սիրում են Մոնթեին, ուզում են նրան կերպարը համապատասխանեցնել իրենց սկզբունքերին ու հավատամքներին:Ու երբեմն պատմում են պատմություններ, որը, իրականում, կապ չունի Մոնթեի հետ: Մոնթեն ինքնին այնքան լավ ու հարուստ կերպար է, որ ո՛չ ավելացնելու, ո՛չ էլ պակասեցնելու կարիք ունի:Օրինակ՝ Մոնթե մի լավ ու բարի ընկեր ունի:Մի անգամ ասել էր,