Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է արցախյան հարցը

Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է արցախյան հարցը

19:53 24 Մայ, 2013

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ մայիսի 24-ին, ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ  Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին եւ Յան Քելիին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները: Համանախագահները նախարար Նալբանդյանին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները: Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունն է հրավիրել բանակցային գործընթացի էությունն ու բնույթը խեղաթյուրող ադրբեջանական կողմի շարունակական հայտարարությունների վրա, որոնք չեն նպաստում գործընթացի առաջխաղացմանը:

ԱՄԷ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահին

ԱՄԷ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահին

19:40 24 Մայ, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` մայիսի 24-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյֆ Մուհամմադ ալ Զաաբին (նստավայրը՝ Թեհրան): Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Սերժ Սարգսյանը շնորհավորել եւ հաջողություններ է մաղթել ԱՄԷ նորանշանակ դեսպանին: Սերժ Սարգսյանը եւ դեսպան Սեյֆ Մուհամմադ ալ Զաաբին քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու եւ խորացնելու հնարավորությունները: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ պատմականորեն ձեւավորված հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամությունը, երկու երկրների ղեկավարների միջեւ ջերմ հարաբերությունները ամուր հիմք են ստեղծել քաղաքական ակտիվ երկխոսության համար: Հանրապետության Նախագահը եւ ԱՄԷ դեսպանը կարեւորել են առաջիկայում հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը:

Բակո Սահակյանն ու Վիգեն Չալդրանյանը քննարկել են Արցախում կինոարվեստի զարգացման խնդիրը

Բակո Սահակյանն ու Վիգեն Չալդրանյանը քննարկել են Արցախում կինոարվեստի զարգացման խնդիրը

19:27 24 Մայ, 2013

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ճանաչված ռեժիսոր Վիգեն Չալդրանյանին: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի  եւ երիտասարդության հարցերի  նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են Արցախում մշակույթի, մասնավորապես, կինոարվեստի զարգացմանն առնչվող հարցեր:  Երկուստեք նշվել է, որ այս ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է լուրջ նախապատրաստական աշխատանքներ տանել երիտասարդության շրջանում՝ հնարավորություններ ստեղծելով, որպեսզի նրանք կարողանան մասնագիտական որակավորում ստանալ Հայաստանում եւ այլ երկրներում:

ՀԱՊԿ պաշտպանության նախարարները կհավաքվեն Բիշքեկում

ՀԱՊԿ պաշտպանության նախարարները կհավաքվեն Բիշքեկում

16:32 24 Մայ, 2013

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը կայանալու է մայիսի 27-ին, Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում: ՀԱՊԿ անդամ-պետությունների պատվիրակությունները Ղրղըզստան կժամանեն մայիսի 26-ին, հաղորդում է «Կաբար» գործակալությունը: ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի աշխատանքներին կմասնակցեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Ղրղըզստանի պաշտպանության նախարար Թաալայբեկ Օմուրալիեւը, ՌԴ Պնախարար Սերգեյ Շոյգուն, Ղազախստանի նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովը, Տաջիկստանի նախարար Շերալի Հայրուլոեւը, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Նախախորհրդարան». Կազմակերպումը եւ ինքնակազմակերպումը Հայստանում գլխավոր խնդիրն էր եւ է

«Նախախորհրդարան». Կազմակերպումը եւ ինքնակազմակերպումը Հայստանում գլխավոր խնդիրն էր եւ է

15:53 24 Մայ, 2013

Կազմակերպումը եւ ինքնակազմակերպումը Հայստանում գլխավոր խնդիրն էր եւ է, քանի որ մենք այլեւս ժամանակ չունենք: Այս մասին այսօր` մայիսի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսում  ասաց «Նախախորհրդարանի» անդամ Գարեգին Չուքասզյանը: Նրա խոսքով, ամեն ընտրությունից հետո կառավարության շենքը վերանորոգվում է եւ թույլ մասերն ուժեղացվում են: «Տեսեք, ասում են` այս ընտրությունները ավելի լավն էին, քան նախորդը , բայց պետականության շենքի որակը չափվում է, ոչ թե նրանով, թե զոհեր եղան վերանորոգման ընթացքում, թե ոչ, այլ ինչքանով է կայուն այդ շենքը: Այդ վերանորոգումը էֆեկտիվ եւ արդյունավետ չէ: Եթե տեսնում ենք, որ հնարավոր չէ ներսից շենքը, ամրացնել պետք է այդ ամրացումները դրսից լինեն: Այսինքն՝ զուգահեռ  համակարգ ստեղծել, որը ցնցումների պարգայում վտանգները վերցնի իր վրա եւ չհանգեցնի այնպիսի իրավիճակի, որը տեղի ունցավ Ղրղըզստանում»,- ասաց Գարգին Չուքազյանը: Վերջինս նաեւ ավելացրեց, որ խնդիրը զուտ իշխանափոխությունը չէ, քանի որ դա կարող է նոր վրեժի պատճառ դառնալ: Չուքասզյանը նշեց, որ այն լավագույն

“Շատ հզոր “զրո” ենք”. Լևոն Զուրաբյան

“Շատ հզոր “զրո” ենք”. Լևոն Զուրաբյան

15:28 24 Մայ, 2013

“Ես ուզում եմ գոհունակությամբ արձանագրել, որ ԱԺ-ում լուրջ փոփոխություններ կան: Վերջին քառօրյան վկայեց, որ խորհրդարանում ձևավորվել է միասնական ընդդիմություն, ինչը փաստեցին մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծան,Ընտրական օրենսգրքի նախագծի և կառավարության ծրագրի քվեարկությունները: Երբեք ընդդիմությունն այսպես համախմբված չի եղել: Մեր խորհրդարանը վերջապես դարձել է խորհրդարան`  չնայած առկա կեղծ մեծամասնությանը: Կարող եմ ասել, որ հիմա իշխանությունը գողանում է, սակայն հաճույք էլ չի ստանում: Սա դեռ առաջին էտապն է: Նրանց նյարդերը տեղի են տալիս, և նրանք դիմում են անազնիվ մեթոդների, օրինակ`վարման կարգի հետ կապված ինձ երկու անգամ զրկեցին արտահայտվելու իրավունքից”,- ԱԺ–ում ճեպազրույցների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Անդրադառնալով Գալուստ Սահակյանի “շուլուխներին”` պատգամավորը  նկատեց. “Գալուստ Սահակյանը պատմության մեջ կմնա իր հիմար շուլուխներով”:  Իսկ “զրոների” հետ կապված էլ հակադարձեց. “Մարդիկ կան, որոնց վիրավորանքը մեղրի պես մի բան է:

Ցավում եմ, որ զբաղվում եք հակամարտություններով` խեղաթյուրելով հակամարտության փաստերը. Ն. Զոհրաբյանը` Ֆրեյզերին

Ցավում եմ, որ զբաղվում եք հակամարտություններով` խեղաթյուրելով հակամարտության փաստերը. Ն. Զոհրաբյանը` Ֆրեյզերին

14:50 24 Մայ, 2013

Նաիրա Զոհրաբյանը ելույթը Տալինում ընթացող` ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի կողմից կազմակերպված` ՙՍառեցված հակամարտություններ՚ թեմայով լսումների ժամանակ.
Հարգելի գործընկերներ, թույլ տվեք իմ ելույթը սկսել արձագանքելով Ճգնաժամային կենտրոնի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի հայտարարությանը: Տիկին Ֆրեյզեր, ես ցավում եմ, որ դուք զբաղվում եք հակամարտություններով` խեղաթյուրելով հակամարտության ոգին ու փաստերը: Դուք հայտարարում եք, որ Հայաստանն եւ Ադրբեջանը հավասարապես կիրառում են ռազմական հռետորաբանություն, երկուսն էլ սպառնում են պատերազմով: Դուք, մեղամ ասած, ճիշտ չեք: Դուք չեք կարող բերել որեւէ օրինակ, երբ ՀՀ առաջին դեմքերը օգտագործած լինեն ռազմական հռետորաբանություն, չկա նման բան: Այո, մենք պատերազմ չենք ուզում, սակայն մեզ պատերազմով վախեցնել հնարավոր չէ:  Հարգելի գործընկերներ, մեկ բան հստակ է` Լեռնային Ղարաբաղը երբեք, որեւէ ձեւաչափով չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության տակ, եւ ինչքան շուտ դա հասկանա Ադրբեջանն ու նաեւ դուք` այստեղ նստածներդ, այնքան մենք շատ ավելի արագ կկարողանանք ունենալ խաղաղ, կայուն զարգացող տարածաշրջան: Սակայն, Ադրբեջանը ոչ միայն չի ցանկանում ընդունել այդ

ՕԵԿ պատգամավորը կառավարության օգնությունը կարկուտից տուժած գյուղացիներին բավարար չի համարում

ՕԵԿ պատգամավորը կառավարության օգնությունը կարկուտից տուժած գյուղացիներին բավարար չի համարում

14:12 24 Մայ, 2013

ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը, պատասխանելով Report.am-ի հարցին` արդյոք էական չափով կօգնի կարկուտից տուժած գյուղացուն կառավարության աջակցությունը, ասաց. “Չեմ կարծում  թե էական չափով կօգնի: Մեր կարծիքով ճիշտ կլիներ պիլոտային ծրագրեր իրականացնել ցանցերի միջոցով պաշտպանելու մեր դաշտերը: Կարծում եմ` պտղատու այգիներ ունեցող տուժածներին նույնպես անհատական մոտեցում պետք է ցույց տալ”:

Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական քաղավիացիայի կոնֆերանսի նախագահ Կատալին Ռադուին

Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական քաղավիացիայի կոնֆերանսի նախագահ Կատալին Ռադուին

12:48 24 Մայ, 2013

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն մայիսի 23-ին,  ընդունել է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի նախագահ Կատալին Ռադուին: Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում եւ ընդգծել, որ Հայաստանը կարեւորում է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի դերը համաշխարհային եւ եվրոպական ավիացիայի զարգացման ու անվտանգության ապահովման գործում: Սերժ Սարգսյանի խոսքով, հատկապես արտաքին աշխարհի հետ ցամաքային ճանապարհով սահմանափակ հաղորդակցման հնարավորություններ ունեցող մեր երկրի համար ավիացիան կրկնակի կարեւորություն ունի: Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի նախագահ Կատալին Ռադուն գոհունակությամբ է խոսել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի հետ իր գլխավորած կազմակերպության համագործակցության մասին, ընդգծելով, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիան առաջատարների շարքում է միջազգային չափանիշների կիրարկման բնագավառում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում քաղաքացիական ավիացիայի

Պատգամավոր Առաքել Մովսիսյանը բացատրել է, թե ինչու չի լսում ընդդիմությանը

Պատգամավոր Առաքել Մովսիսյանը բացատրել է, թե ինչու չի լսում ընդդիմությանը

10:33 24 Մայ, 2013

Երեկ կառավարության ծրագրի քվեարկությունից հետո ՀՀԿ-ական պատգամավորներից շատերը դուրս եկան նիստերի դահլիճից: Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում. «Նրանց թվում էր՝ Առաքել Մովսիսյանը (Շմայս): Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ կողմ քվեարկեցիք կառավարության ծրագրին՝ նա պատասխանեց. «Հավանություն եմ տվել՝ կողմ եմ քվեարկել»: Մեր հարցին, թե ո՞ր մասն է հատկապես հավանել՝ նա վստահեցրեց. «Բոլորը»: Մեր հարցին՝ ընդդիմությունը բուռն քննադատեց այդ ծրագիրը, այդ քննադատություններին որեւէ նշանակություն չտվեցի՞ք՝ նա պատասխանեց. «Ընդդիմությանը չեմ լսում, իրանք ազգի մասին չեն մտածում»: Մենք ճշտեցինք՝ բա ո՞ւմ մասին են մտածում, ի պատասխան՝ պատգամավորը արագ մտավ իր աշխատասենյակ ու դուռը շրխկացրեց»,- գրում է «Առավոտը»